Panorama.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով թվով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար գումար կհատկացվի ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» ՋՕԸ-ին տրամադրելու համար: Որոշումը կայացվել է այսօրվա նիստում:

Որոշման հիմնավորման համաձայն,  շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը:

Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժումը և շահագործումը, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել