Lurer.com-ը գրում է.

89 տարեկան հասակում Կոնտամին Սյուղ Արվ քաղաքի հիվանդանոցում վախճանվել է ֆրանսիացի գրող Միշել Բյուտորը, որը «նոր վեպ» ուղղության ամանահայտնի ներկայացուցիչներից մեկն Է, տեղեկացնում է Monde թերթը:

Բյոտորին ամենից հաճախ կապում են «նոր վեպի» կամ «հակավեպի» հետ, ուղղություն, որը ֆրանսիական արձակում տարածվել Է անցյալ դարի կեսերին:

Հեղինակի ամենահայտնի գրքերից մեկը համարվում է «Ժամանցը»՝ վեպ Անգլիայի քաղաքում ֆրանսիացի երիտասարդի գտնվելու մասին, ինչպես նաեւ «Փոփոխություն», «Մարդկային ազգակցության աստիճանը» վեպերը, բազմաթիվ խոհապատումներ եւ բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ:

Բյոտորն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանց թվում են՝ Ռենոդոյի մրցանակը, Ֆենեոնի մրցանակը եւ Ֆրանսիայի ակադամիայի Գրական մեծ մրցանակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել