Starslife.ru-ի փոխանցմամբ՝ երիտասարդ կատարող Ջասթին Բիբերը պատրաստվում է մահվան: Ամերիկյան Daily Star տաբլոիդը կանադացու երկրպագուներին ապշեցրել է այն հաղորդագրությամբ, որ նա զբաղվում է իր հուղարկավորության նախապատրաստությամբ և արդեն նույնիսկ որոշակի գումար է առանձնացրել «սև օրվա» համար:

«Որոշակի գումար» ասելով՝ նկատի է առնվում 230 միլիոն դոլար, որով պետք է վերջին հրաժեշտը տրվի Բիբերին: Ըստ ամենայնի, դա կլինի աշխարհի ամենաթանկարժեք հուղարկավորությունը: Բիբերն ապրում է ճոխ պայմաններում, ուստի ցանկանում է, որ հուղարկավորությունը նույնպես լինի ճոխ:

Բիբերը ցանկություն է հայտնել, որ իր ապագա շիրմաքարն ունենա էկրան, որի վրա իր մահվանից հետո կցուցադրվեն իր տեսահոլովակները:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Ջասթին Բիբերն իր մահվան մասին սկսել է մտածել երաժիշտներ Դևիդ Բոուի և Փրինսի մահվանից հետո:

Ներկա դրությամբ Ջասթինը չի բողոքում առողջությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել