Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հարություն Հովհաննիսյանը, ովքեր «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց՝  պնդում են, որ իրենց գործողություններն ուղղված չեն եղել ոստիկանների կամ որևէ անձի դեմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ խոսել է Աշոտ Պետրոսյանի հետ, ով իր դեմ առաջադրած մեղադրանքը չի ընդունում՝ ելնելով հայրենիքի նկատմամբ իր համոզմունքներից:

«Ասաց, որ մեղադրանքը չեմ ընդունում, որովհետև ես իմ հայրենիքի համար եմ պայքարում, և ամեն ինչ արել եմ իմ հայրենիք պաշտպանության համար: Նա ասում է, որ մեր գործություններն ուղղված է եղել հայրենիքի բարօրության համար, իսկ ինքն ընդամենն ափսոսանք է հայտնում, որ զոհ կա և վիրավորներ, միայն դրա համար է ափսոսում, սակայն պայքարը, որ նախաձեռնել է, շարունակում են կրել այդ գաղափարները»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ մյուս պաշտպանյալ Հարություն Հովհաննիսյանի հետ դեռևս պատշաճ հանդիպում չի եղել, և նրա հետ խոսելուց և համաձայնություն ստանալուց հետո որոշակի հարցերի շուրջ տեղեկություն կտրամադրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել