167268_srcAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը բավարար գիտելիքներ չունի երկիր ղեկավարելու համար: Այդ մասին Օբաման հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե «Իրեն չի վախեցնո՞ւմ արդյոք այն հավանականությունը, որ Թրամփը կարող է միջուկային զենքի գաղտնաբառերին մուտք ունենալ», Օբաման նշել է. «Ինձ վախեցնում է միայն այն, որ նախագահը չգիտի այն, ինչ պետք է իմանա, և շահագրգռված չէ իմանալու»:

«Երբ լսում եմ նրա ելույթները մամուլի ասուլիսների և բանավեճերի ժամանակ, ապա հասկանալի է դառնում, որ նա չունի բազային գիտելիքներ աշխարհի մասին ընդհանրապես, այն մասին, թե ինչ է միջուկային եռյակը, կամ էլ` որտեղ են գտնվում այս կամ այն երկրները, կամ էլ` ինչով են տարբերվում սուննիները և շիաները իսլամական աշխարհում: Դրանք բաներ են, որ նա չգիտի, և որոնք իմանալու համար, ըստ երևույթին, ժամանակ չի տրամադրում»,- ասել է Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել