Panorama.am-ը գրում է.

Այս տարվա լողափնյա սեզոնին Սևանա լճում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել, սակայն մինչ սեզոնի բացումը՝ մարտ ամսին երկու ձկնորս են ջրահեղձվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արﬔն Ճզմաչյանը՝ ներկայացնելով մինչ այդ տեղի ունեցած դեպքերի վիճակագրական տվյալները:

«2014 թվականին Սևանում լողափնյա սեզոնի ընթացքում ջրահեղձվել է 4 հոգի, 2015 թվականին` ևս 4 հոգի, որից ﬕայն ﬔկն է լողափնյա սեզոնին ջրահեղձվել:  2016 թվականին Սևանում ջրահեղձվել է 2 հոգի, սակայն մարտ ամսին՝ ﬕնչև լողասեզոնի սկսվելը: Բացի սա, այս տարի ﬔր ջրափրկարարների կողﬕց տարբեր մարզերում դուրս է բերվել 2 ջրահեղձված դի: Մեկ դեպքը գրանցվել է հուլիսի 23-ին Գյումրու Վահրամաբերդ գյուղի ջրամբարում ջահեղձվել է 21 տարեկան ﬕ երիտասարդ` լողալ չիմանալու պատճառով: Մյուս դեպքը եղել է հունիսին Տավուշի Այրում կայարանի մոտ, որտեղ երիտասարդն ընկել էր Դեբեդ գետը: Հինգ օր որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերվեց դին»,-ասաց Արﬔն Ճզմաչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել