0001knrAraratnews.am-ը գրում է.

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Հարավչինական ծովի վիճահարույց կղզիների շրջանում սադրիչ գործողությունները` ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով` ամերիկյան ռազմանավերի ներկայությունը ճնշում է գործադրում հարավարևելյան Ասիայի երկրների վրա, որոնք տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար համագործակցում են Չինաստանի հետ: Չինաստանը պատրաստ է հակահարված հասցնելու օտարերկրյա ռազմանավերին, եթե դրանք խնդիրներ ստեղծեն և շարունակեն սադրիչ գործողությունները Հարավչինական ծովի տարածաշրջանում` հայտարարել են Չինաստանի ՊՆ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել