Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբYerkir.am-ը գրում է.

Այսօր` հուլիսի 8-ի առավոտյան, ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ  չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է  եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են:

«Նոյեմբերյան գնալուց առաջ էլ եղել եմ գյուղապետարանում, որն ամենամոտն է Ադրբեջանին, բայց որևէ կրակոց չեմ լսել»,- ասաց Սահակյանը:

Նա նաև ասաց, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով  կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել