Ճանաչված և սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի և դհոլահար Էֆոյի հարաբերությունները վաղուց ընկերականից դարձել են բարեկամական։ Երաժիշտը Արմանին ոչ միայն ընտրել էր որպես իր և կնոջ՝ Քրիստինայի հարսանիքի, այլև որդու մկրտության կնքահայրը։ Այս մասին իր Instagram­ի էջում տեղեկացրել է Արմանը՝ նոր լուսանկար հրապարակելով փոքրիկ Մարկի հետ. «Սիրելի սանիկիս՝ Էֆոյի որդու՝ Մարկի սուրբ մկրտության ժամանակ։ Լուսավոր և անհոգ մանկություն քեզ, փոքրիկ Մարկ»,­ գրել է Արմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել