Մանչեսթեր Յունայթեդը սկսել է վաճառել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ (լուսանկար)Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը սկսել է վաճառել Հենրիխ Մխիթարյանի անվանումով մարզաշապիկները:

Բացի այդ, իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն թվիթերյան իր միկրոբլոգում հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պետք է կայացած համարել:

Ըստ լրագրողի խոսքերի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն արդեն տուն է գտել Մանչեսթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել