Panarmenian.net-ը գրում է.

Քրիստոսի պայծառակերպության (Վարդավառին) հաջորդող երկուշանթի օրը` հուլիսի 4-ը, լինելու է աշխատանքային օր:

Ըստ եկեղեցու տոմարի, 5 Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մահացածների հիշատակման օր են: Վերջին տարիներին, կառավարության որոշմամբ, երկուշաբթիները ոչ աշխատանքային էին հայտարարվում, իսկ աշխատանքային օրը տեղափոխվում էր հաջորդ շաբաթ:

Հունիսի 30-ի նիստի ժամանակ կառավարությունը նման որոշում չի կայացրել, հետևաբար, երկուշաբթին լինելու է աշխատանքային օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել