168.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կանչվել է հարցաքննության: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեմիրթաշը, ում պատգամավորական անձեռնմխելիությունը վերացված է, հաստատել է հարցաքննության կանչվելու մասին տեղեկությունը, սակայն հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովում մայիսի 20-ին քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում: Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը:  57 պատգամավորի դեմ 117 դատական գործ է պատրաստվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել