168.am–ը գրում է.

Դուբայում ներկայացրել են «Բուրջ Խալիֆա» աշտարակի պաշտոնական թալիսմանը: «Պարոն Բուրջի» ֆիգուրը կրկնում է աշխարհում ամենաբարձր երկնաքերի ուրվապատկերը: Կապույտ աշտարակ-մարդը կողջունի ծնողների հետ շենքի դիտահարթակ եկող երեխաներին, հաղորդում է Gulf Business-ը:

«Պարոն Բուրջի» պատկերներն արդեն հայտնվել են սոցիալական ցանցերի՝ երկնաքերի Էջերում: Ենթադրվում է, որ Դուբայում նրա մասնակցությամբ երեխաների համար կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ: Բացի դրանից, շուտով «Պարոն Բուրջի» փոքրիկ պատկերաքանդակներ կստանան քաղաքի խանութները:

«Բուրջ Խալիֆան» այսօրվա դրությամբ աշխարհի ամենաբարձր շենքն է: Դուբայում կառուցված աշտարակի երկարությունը կազմում է գրեթե 830 մետր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել