Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ և անում է ամեն հնարավորը՝ խնդրի լուծման նպատակով: Այս մասին երեկ Երևանում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, անում ենք ամենը, ինչ հնարավոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Պետդեպարտամենտի աջակցությամբ»,- հայտարարել է Բրինքը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն առաջարկում է կողմերին առաջ շարժվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների շրջանակում առաջընթացին, աջակցում ենք առաջընթացը՝ հանուն վստահության ամրապնդման և համընդգրկուն լուծման»,- հավելել է Բրինքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել