Ճապոնիայի Կյուսյու հարավարևմտյան կղզու շուրջ 34 հազար բնակիչներ հունիսի 28-ին հրատապ տարհանվելու հանձնարարական են ստացել տեղատարափ անձրևներից հեղեղումների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է MHK հեռուստաալիքը:

Մարդկանց խորհուրդ են տալիս վտանգավոր վայրերից ժամանակավորապես տեղափոխվել դպրոցներ ու մարզասրահներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կյուսյուի հարավում հունիսի 27-ից արդեն գրանցվել է ավելի քան 250 մմ տեղում։ Առանձին տարածաշրջաններում դրանց քանակը մեկ ժամում կազմել է գրեթե 100 մմ:

Կղզում տեղատարափ անձրևների պատճառով կանգնեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, փակվել են մի շարք ավտոճանապարհներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել