168.am–ը գրում է.
Երիկամներն այն օրգաններն են, որոնք օրգանիզմից դուրս են բերում ավելորդ տոքսիններն ու կուտակված աղերը: Երիկամներն իրենց ֆունկցիան կատարելու ընթացքում աղտոտվում են: Այդ դեպքում սկսում են քարեր և ավազ կուտակվել:
Takprosto կայքն առաջարկում է արդյունավետ միջոց, որը կօգնի մաքրել երիկամները քարերից և ավազից:
Բաղադրություն
- 1 փունջ թարմ մաղադանոս
- 1 փունջ համեմ (գինձ)
- Ջուր
Մաղադանոսն ու համեմը մանր կտրատեք, լցրեք էմալապատ տարայի մեջ: Վրան եռացրած ջուր լցրեք այնպես, որ կանաչեղենն ամբողջովին ծածկվի: Տարան դրեք ջրի գոլորշու վրա և պահեք 10 րոպե: Տարան հանեք կրակից, քամեք և թողեք սառչի:
Օրական մեկ անգամ դատարկ ստամոքսին խմեք այս խառնուրդից 100 մլ չափաքանակով: Մնացածը պահեք սառնարանում:
Արդեն իսկ 2 օր անց կնկատեք, որ մեզի գույնը փոխվել է: Սա նշանակում է, որ մաքրման գործընթացը սկսվել է:
Պետք է հաշվի առնել, որ ինքնուրույն այս պրոցեդուրան կատարել խորհուրդ է տրվում՝ միայն որպես պրոֆիլակտիկ միջոց: Եթե արդեն իսկ երիկամներում քարեր և ավազ կա՝ պետք է խորհրդակցել բժշկի հետ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Պրոցեդուրան հակացուցված է հղիներին: