Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում ոստիկանության զրահապատ մեքենայի անցնելու պահին ինքնաշեն ռումբ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 19 մարդ: Վիրավորներից 5-ը ոստիկաններ են:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, ոստիկանական մեքենան երեկոյան Սիլոփիի կենտրոնում ծառայություն իրականացնելիս է եղել:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաշեն ռումբի պայթյունից դեպքի վայրում զոհվել է 4 քաղաքացի: 19 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական մեծաթիվ ուժեր: Ահաբեկիչներն հայտնաբերելու համար հատուկ գործողություն է սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել