Կենսաբանները հայտարարել են, որ որոշ տեսակի թռչունների` օրինակ կեռնեխների ձվերը երկնագույն են, որպեսզի կեղևը ավելի քիչ վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներ բաց թողնի, ինչպես նաև ավելի քիչ տաքանա: Այդ մասին հրապարակված է The American Naturalist պարբերականում:

Սպիտակ կեղևը չափազանց շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ է բաց թողնում` համեմատած ավելի մուգ կեղևի հետ: Սակայն մուգ կեղևն էլ իր հերթին նպաստում է ձվերի տաքացմանը, ինչը նույնպես վնասում է ճտերին:

Հենց այդ պատճառով կապույտ գույնը հանդիսանում է ոսկե միջին, ինչը թույլ է տալիս միաժամանակ և անդրադարձնել ուլտրամանուշակագույն ճառագայթները, և ձվերը պաշտպանել գերտաքացումից, հայտնել են հետազոտության հեղինակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել