Լիոնել Մեսսին և նրա հայրը մեղադրվում են հարկերից խուսափելու մեջBarometer.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի ավագ և "Բարսելոնա"-ի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը` Խորխե Մեսսին մեղադրվում են 2007-2009 թվականներին 4.1 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: 

Առաջիկա օրերին նրանք ստիպված են ներկայանալ իսպանական դատարան: 

Ըստ տեղեկությունների՝ Մեսսին նշել է, որ երբեք չի ուսումնասիրում պայմանագրերը:

"Վստահում եմ հորս և անում եմ այն, ինչ նա ասում է: Երբեք չեմ ուսումնասիրում պայմանագրերը և չգիտեմ, թե ինչի տակ եմ ստորագրում",- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել