680_574aa73f28d5fԿիևի շրջանի Լետոչկի գյուղի ծերանոցում հրդեհի հետևանքով մահացել է 17 մարդ: Այս մասին կիրակի օրը՝ մայիսի 29-ին, հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների պետծառայության ղեկավար Նիկոլայ Չեչոտկինը՝ գրում է lenta.ru-ն:

«Շենքում եղել է 35 մարդ, որից 17-ը մահացել է: Արդեն հայտնաբերվել են 16 մահացածների մարմինները, մեկի որոնումները դեռ շարունակվում են»,- ասել է նա՝ հավելելով, որ փրկվածներից հինգը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Բոլոր մահացածները ծերանոցի բնակիչներ են:

Հրդեհի պատճառը փրկարարները համարել են հեռուստացույցի պայթյունը:

Пожар в доме престарелых под Киевом: появились новые фото и данные о погибших (1)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել