article-2059745-005DC02000000258-666_634x392Մեծ Բրիտանիան Բալթյան երկրներ կուղարկի զրահատանկային խումբ, շուրջ հազար զինվորականներ և հրետանի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում՝ դիմակայելու Ռուսաստանի կողմից հնարավոր «ագրեսիային»: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին:

Նրա տվյալներով՝ այդ ծրագրերը պետք է համաձայնեցվեն Վարշավայում այս տարվա հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և դառնան ծրագրի մաս, համաձայն որի՝ դաշինքը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում կտեղակայի չորս հազար զինծառայող:

«Պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնում են, որ, ինչպես սպասվում է, գագաթնաժողովում Մեծ Բրիտանիան կառաջարկի նոր ուժերն ապահովել զրահատանկային ռազմական խմբով, որի մեջ սովորաբար մտնում են շուրջ հազար զինծառայող, որոնց կաջակցեն տանկերը և հրետանին»,- գրում է պարբերականը:

«Մենք ունենք լիակատար իրավունք՝ շարունակելու տեղակայել, մարզել և փոփոխել մեր ուժերը նշված տարածքներում: Ես հույս ունեմ, որ համաձայնությունը կմանրամասնվի Վարշավայում»,- մեջբերում է պարբերականը պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի խոսքերը:

Ընդ որում, վերջերս հունգարական Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ետ մղելու ազգային անվտանգության ռիսկերն ու սպառնալիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել