edenԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի կենտրոնում շաբաթ օրը անցկացվել է հանցավորության դեմ աննախադեպ ծավալի գործողություն, որին մասնակցել են 2,5 հազար ոստիկաններ և զինվորականներ: Արդյունքում սեքսուալ ստրկությունից ազատվել են 200 կանայք, որոնց ստիպել էին մարմնավաճառությամբ զբաղվել երկրի ղեկավարի նստավայրին անմիջապես մերձակա տարածքում՝ տեղեկացնում է Primacia կայքը:

«Մենք չենք հանդուրժի երեխաների շահագործումը Կոլումբիայում, առավել ևս՝ «Նարինյոյի տնից» (երկրի ղեկավարի նստավայր) և քաղաքապետարանից վեց թաղամաս հեռավորության վրա»,- ասել է Բոգոտայի քաղաքապետը:

Այդ կանանցից մոտ 80-ը եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից 8-ը դեռ չեն բոլորել 13 տարեկանը: Այժմ նրանք տեղափոխվել են Ընտանիքի բարեկեցության ինստիտուտ, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել