«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը։ Բյուջեից ՎՊ-ին 2016թ. համար հատկացված է 955 մլն դրամ, որից միայն աշխատավարձերի և հավելավճարների համար հատկացվել է 747,5 մլն դրամ։


Այդ 747,5 մլնից, սակայն, ջեռուցման համար գումար չի հատկացվել։ ՎՊ-ից մեզ պատասխանեցին, որ ջեռուցման համար մինչև այժմ վճարում է Ազգային ժողովը այնպես, ինչպես դա անում էր այն ժամանակ, երբ այդ կառույցը գտնվում Էր խորհրդարանի կազմում։ Հիշեցնենք, որ ՎՊ-ն Աժ-ից անկախացել Է 2007թ, բայց այդքան մեծ գումար ստանալու դեպքում էլ շարունակում Է տաքանալ Աժ-ի հաշվին։ ՎՊ-ից նաև պարզաբանեցին, թե քանի որ իրենք չունեն իրենց շենքը և շարունակում են մնալ հին շենքում, այդ պատճառով Էլ ԱԺ-ն Է վճարում իրենց ջեռուցման համար»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել