«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 31-ին Ղազախստանում կայանալու է ԵԱՏՄ հերթական հավաքը, որտեղ այս օրերին հողային ռեֆորմի հետ կապված խժդժություններ են։ Ղազախստանն ապրիլյան քառօրյայի օրերին «վետո» դրեց Երևանում անցկացվելիք ֆորումի վրա, և այն տեղի չունեցավ, ուստի հայ փորձագետները կոչ են անում ՀՀ իշխանություններին՝ չմասնակցել այս ֆորումին։ Ի՞նչ եք կարծում՝ չբոյկոտե՞նք, հարցրինք կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին։ «Քաղաքականության մեջ բոյկոտն օգտագործվում է որպես բացառիկ երևույթ՝ ծայրահեղ դեպքերում, նման երևույթն անզգուշորեն օգտագործելն անթույլատրելի է և կազդանշանի պարզապես անմտության մասին»։ Այսինքն՝ դեմ եք, բայց կոշտ դիրքորոշումներն արդյունավետ են։ «Ես երբեք դեմ չեմ եղել կոշտ քաղաքականությանը, սակայն բոյկոտը կոշտ քաղաքականության հետ պետք չէ շփոթել, այն ընդամենը նրա մեկ տարրն է»»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել