despanatunAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի գործունեության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարի մեկնաբանությունների վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան «խորհուրդները» ապացուցում  են Հայաստանի արտգործնախարարի խոսքերի իրավացիությունը:

Այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«Ի՞նչ նոր գնահատական կարելի է տալ Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որում ինքը պատրաստ է մասնակցել ինքնաձիգը ձեռքին ու այդպիսով օրինակ ծառայել Ռուսաստանում ապրող մնացած ադրբեջանցիների համար, կամ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անարդյունավետ է, ուստի միակ ճանապարհը ռազմական լուծումն է:

Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե պատերազմ քարոզելը»,- ասված է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել