Կրեմլում արձագանքել են հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանըArmlur.am-ը գրում է.

Կրեմլում չեն կարծում, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների վրա: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: Մենք նախկինի պես համոզված ենք, որ այդ հարցը մեր օրակարգում չկա: Մենք կարծում ենք, որ նման որոշումները կարող են դրական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության և ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների վրա»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել