Քաղաքացին Թայլանդում պատահաբար 7 մլն. դոլարի թմրանյութ է հայտնաբերելBarometer.am-ը գրում է.

Պրաչուպ Կանպհետը՝ Թայլանդի Այուտհայա նահանգի բնակիչը, անտառում վայրի մեղր հավաքելու ժամանակ փաթեթ է հայտնաբերել, որը սինթետիկ ամֆետամին թմրանյութի 700 հազար հաբ է պարունակել՝ 7 մլն դոլար արժողությամբ:

Կանպհետը սկսել է հաբերն անվճար բաժանել այն ընկերներին, ովքեր ֆինանսական դժվարությունների մեջ են եղել:

Ոստիկանները, նկատելով Այուտհայա նահանգում սինթետիկ թմրանյութերի անօրինական շուկայում գների կտրուկ անկումը, պարզել են, որ նահանգի ոմն բնակիչ հաբեր է բաժանում ընկերներին, որոնք պարտքեր ունեն, նրանց ֆինանսական վիճակը շտկելու համար:

Ոստիկաններն առայժմ այնքան էլ չեն վստահում իրենց գործակալների և կասկածյալի համընկած տեղեկությանը ամֆետամինի հաբերի անշահախնդիր նվիրատվության մասին, սակայն գործում առայժմ այլ վարկածներ չեն հաստատվել:

Կանպհետին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի թմրանյութեր պահելու և բաժանելու համար: Սակայն նրա արարքը, ընկնելով Թայլանդի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի տակ, այնուամենայնիվ բացառիկ է, որովհետև ՔՕ-ն ելնում է նրանից, որ թմրանյութը տարածվում է շահադիտական դրդապատճառներով, ոչ թե անվճար բաժանվում է:

Այս գործով քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել