Tert.am-ը գրում է.

Լոռու մարզի անհետ կորած բնակչի որոնման աշխատանքները վերսկսվել են։


Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը և տեղեկացնում, որ մայիսի 5-ին ժամը 10.25-ի դրությամբ փրկարարները Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Գ. Պ.-ի որոնման-փրկարարական աշխատանքները վերսկսել են Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից Դեբեդ գետի երկայնքով:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Գ. Պ.-ը ս. թ. մայիսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել:


Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել