Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2016 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտները նվազել են 16.5 տոկոսով՝ համեմատած 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Այդ մասին նշված է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի կայքում:

Զբոսաշրջային ինդուստրիայից ստացված եկամուտը կազմել է ավելի քան 4 միլիարդ դոլար: Ընդ որում՝ «զբոսաշրջային» մուտքերի 73.8 տոկոսը բաժին է ընկել օտարազգիների ծախսերին:

Միջին հաշվով զբոսաշրջիկը հանգստի ժամանակ ծախսել է 796 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել