Panorama.am-ը գրում է.

«Ապրիլի առաջին չորս օրերի ընթացքում բոլորը շատ լավ աշխատեցին, նույնիսկ ֆեյսբուքում  «շեյրից թույլ» մարդիկ, ովքեր ինչ տեսնում տարածում են, իրենց զուսպ պահեցին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այլ շրջան սկսվեց լարվածության փոքր-ինչ թուլանալուց հետո:

Նա այստեղ մի քանի սխալ առանձնացրեց. «Մեր տեղեկատվական դաշտում ահռելի քանակի  «չլրատվամիջոցներ» կան, կայքեր, որոնք լրատվամիջոցների  անուններ ունեն՝ հրատապ, թարմ, վերջին լուրեր, բայց դրանք իրականում հարթակներ են, որոնք պատրաստվում են գովազդ ներկայացնելու համար, բայց միջին հայ մտավորականը չի տարբերում նման կայքերը լրատվամիջոցներից: Կարևոր է, որ մարդիկ սկսեն դրանք տարբերակել, քանի որ անգամ դա երևում է՝ նման կայքերը «քաղքենու սերվանտի» տեսք ունեն՝ ամբողջությամբ գովազդ է, միայն մեջտեղը մի հատ փոքր նորություն»:

Մյուս խնդիրն, ըստ մասնագետի, բանակի քիչ տեղեկատվություն տալու մեջ է. «Նույնիսկ այն, որ ոչինչ չի կատարվում, դա էլ է տեղեկատվություն մարդկանց համար: Խնդիր է նաև այն, որ մենք արտասահմանյան մամուլի հետ աշխատում ենք շատ իմպուլսիվ, հիմա փաստացի պատերազմի օրերից հետո դեպի դուրս հոսքեր շատ քիչ են լինում, մեզ մոտ այդ դրվածքը չկա դրսի լրագրողների հետ աշխատելու, մինչև վատ բան չի լինում, այդ աշխատանքը չի շարունակվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել