Նյու Յորքում «Անմահ գնդի» երթի ժամանակ Հուդզոնի ծովափի երկարությամբ կթռչի ինքնաթիռ` 30 մետրանոց Գեորգիևյան ժապավենով, հայտնում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ «Անմահ գնդի» երթը տեղի կունենա ԱՄՆ-ի 9 քաղաքներում` Հաղթանակի օրվա նախօրյակին:

Հաղորդվում է, որ այն տեղի կունենա Վաշինգտոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Դենվերում, Հյուսթոնում, Օրլանդոյում և Բոսթոնում:

«Անմահ գունդը» կանցնի Հուդզոնի ծովափով և երթը կավարտի Բեթերի պարկում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված զինվորների հուշարձանի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել