1382867984Եթե Երկրի բնակչությունն աճի ներկայիս տեմպերով, իսկ սննդի արտադրական եղանակները և մարդկանց սննդային նախասիրությունները չփոխվեն, ապա 2050 թվականին մարդկությունը կարող է սննդի սուր սղության առերեսվել՝ ասվում է զեկուցում, որը պատրաստվել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի համար (WWF)՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Արդեն հիմա գյուղատնտեսական կարիքների համար կիրառվում է հողերի 50 տոկոսը, որտեղ հնարավոր է բուսականության աճեցումը։ Ըստ այդմ՝ սննդի արտադրությունը հիմնական գործոններից մեկն է, որն ազդում է շրջակա միջավայրի վրա՝ շատ դեպքերում փոխակերպելով այն»,- նշում են «Համաշխարհային պարենային համակարգի վերլուծություն» զեկույցի հեղինակները Metabolic հետազոտական ընկերությունից։

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ սննդի արտադրության ժամանակ արձակվում է բոլոր ջերմոցային գազերի 25-30 տոկոսը, որոնք հանգեցնում են կլիմայի փոփոխության։ Մարդու կողմից՝ օգտագործվող ջրային ռեսուրսների 69 տոկոսը ծախսվում է գյուղատնտեսական կարիքների համար։

Ընդգծվում է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով՝ այսօր սննդամթերքի 31 տոկոսը նետվում է։ Մարդու համար պիտանի սննդի ամենամյա «կորուստը» գնահատվում է 1.3 մլրդ տոննա։ Ըստ այդմ աշխարհում հաշվվում է 795 մլն մարդ, որոնք հաճախ են թերսնվում։ Դեն նետվող սննդի նույնիսկ ¼-ը կբավականացնի այդ բոլոր մարդկանց կերակրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել