2_d_850Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարեց մարդիկ ավելի դրական գնահատական են տալիս այնպիսի զգացումներին, ինչպիսիք են՝ հանգստությունը, տխրությունը և մենությունը, քան երիտասարդները: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Հաղորդվում է, որ հետազոտությանը մասնակցել են 60-92 տարեկան 32 տարեց մարդ և 18-32 տարեկան 111 երիտասարդ: Կամավորներին խնդրել են գնահատել հույզերի հետ կապված 70 հասկացություն: Մասնակիցները հայտնել են, թե որքան դրական կամ բացասական արձագանք է գտել իրենց մոտ այս կամ այն բառը: Նրաք նաև նշել են՝ արդյոք իրենց ոգևորե՞լ է տերմինը:

Այսպես, բառերի խմբի առաջադրանքի ժամանակ տարեցներն ավելի հաճախ են դրական տերմինները՝ «ուրախ», «երջանիկ» ասոցացրել հանգստության հետ: Հույզերն ընդհանուր առմամբ նրանց վրա ավելի ոգևորիչ ազդեցություն են ունեցել: Ընդհանուր առմամբ գիտնականները նկատել են համակարգային տարբերություններ՝ կապված «տխրություն», «միայնություն» և «հանգստություն» բառերի հետ: Երիտասարդները տարեցների համեմատ ավելի հաճախ են ինքնանվաստացնող տերմինները՝ «ամոթ» կամ «նողկանք ինքն իրենից» կապել տխրության և միայնության զգացումների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել