Operativ.am–ը գրում է.

Փետրվարի 14-ին բոլորը նշում են Սուրբ Վալենտինի օրը, իսկ Սոնա Շահգելդյանի համար այն կրկնակի տոն է: Երգչուհին այսօր նշում է նաև իր տարեդարձը: Առաջին շնորհավորանքը Սոնան ստացել է ամուսնուց, որին էլ հաջորդել է նրա կողմից գեղեցիկ ծաղկեփունջն ու ոսկյա զարդը: Operativ.am-ի թղթակցը երգչուհու հետ զրուցել է Սիրո տոնի, նրա առաջին սիրո, երջանիկ ընտանիք ունենալու բանաձևի, ինչպես նաև այլ հարցերի շուրջ, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին:  

-Սոնա, քանի՞ տարեկանում եք առաջին անգամ սիրահարվել:

-Շատ վաղուց էր, դպրոցական տարիքում:

-Խոստովանություններից ամենատպավորիչը, որ մինչև հիմա հիշում եք:

-Ամենատպավորիչ սիրո խոստովանությունն ամուսնուս կողմից է եղել: Նրա խոսքերն ինձ համար միշտ հաճելի են:

-Հավատո՞ւմ եք «Սեր առաջին հայացքից» և «Սերը հավերժ է»  խոսքերին:

-Այո հավատում եմ: Ինձ հետ էլ է այդպես պատահել: Երբ իրական սիրով ու հոգով ես սիրում, ապա սերը հավերժ կարող է լինել:

   

- Ի՞նչ բանաձև կառաջարկեք կանանց, որով նրանք կկարողանան մշտապես սիրված ու երջանիկ լինել իրենց սիրելի տղամարդու կողքին:

-Կինը միշտ զուսպ, հոգատար պետք է լինի, մշտապես ուրախ դիմավորի իր սիրելիին ու նվիրված լինի նրան:

-Ինչպե՞ս եք հանդիպել Ձեր ամուսնուն և ինչպե՞ս որոշեցիք ամուսնանալ:

-Մեր հանդիպումը շատ  պատահական է ստացվել, բայց ճակատագրական ավարտով՝ ամուսնությամբ: Այսօր արդեն մեր սիրո արդյունքում՝ հրաշք բալիկ ունենք: Կարծում եմ, որ մենք իրար համար ենք ստեղծված:

-Ընտանիքը երջանիկ է, եթե սեր կա, թե՞....

-Այո, ընտանիքի երջանկության հիմքը սերն է:

-Համամի՞տ եք, որ խանդը սիրո դրսևորում է:

-Այո, համամիտ եմ, սակայն այն պետք է չափավոր լինի:

-Վայր, որտեղ երազել եք լինել Ձեր սիրելիի հետ:

Ես երազանքներ չունեմ, ես ցանկանում եմ  ինչ-որ բան և իմ ցանկությունները, փառք Աստծո, իրականանում են: Ցանկանում եմ սիրելիիս հետ Քրիստոսի ծննդավայրում լինել, իմ աչքերով տեսնել այդ վայրն ու  մաքուր հոգով ու սրտով  մտնել այնտեղ:

Operativ.am-ը  երգչուհուն շնորհավորում է ծննդյան և Սիրո տոնի առիթով և մաղթում հաջողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել