Կնոջս ուղղակի պաշտում եմ. ԱրմուշLife.panorama.am-ը գրում է.

Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ Life.panorama.am-ի միջոցով հումորիստ, դերասան Արման Խաչատրյանը՝ նույն ինքը Արմուշը, սիրո խոստովանություն է անում սիրելի կնոջը.

«Կնոջս՝ իմ Լուսինեին ուղղակի պաշտում եմ: Ինձ համար բոլոր ամպագորգոռ բառերը ամփոփվում են մի պարզ նախադասության մեջ՝ ես նրան շատ-շատ եմ սիրում՝ աշխարհի չափ, նրան պաշտում եմ, նա իմ կյանքի ամեն ինչն է: Կնոջս շատ եմ սիրել նաեւ մինչ երեխանն ունենալը, բայց այդ սերը բազմապատկվել է, որովհետեւ նա ինձ համար երկու ձագուկ է լույս աշխարհ բերել, իսկ այ դա անփոխարինելի արժեք է. հենց իմ որդիները գոյությունն էլ ինձ ավելի է ստիպում, որ չափից էլ առավել սիրեմ կնոջս՝ իմ երեխաների մայրիկին»,- նշեց Արումշը:

Հարցին՝  արդյոք Արմուշն ու Լուսինեն ռոմանտի՞կ զույգ են եւ հաճախ են միմյանց անակնկալներ անում, դերասանը պատասխանեց. «Գուցե երիտասարդ տարիքում ռոմանտիկ քայլեր անեի, բայց տարիքի հետ այդ առումով ավելի զուսպ եմ դարձել: Իհարկե, Լուսինեն, ինչպես յուրաքանչյուր կին, սիրում է նման բաներ, բայց ես անկեղծորեն խոստովանեմ՝ ավելի ուշ-ուշ եմ ռոմանտիկ կերպով սերս դրսեւորում: Իմ տեսակը մի փոքր այլ է, հնարավոր է, որ մի շրջան գա ու ես 15 օր միայն ծաղիկներով տուն գնամ, իսկ տարվա մնացած օրերին ծաղիկներ ընդհանրապես չգնեմ, բայց կինս գիտի, թե ինչքան եմ սիրում իրեն, նվերներով չէ, որ պետք է ապացուցեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել