81c11d8c7a20afafab5391cd090dc95b7d12f3dc9c49d20c288a7054cef4ffdcԱռնվազն 12 դահուկորդներ ավստրիական Ալպերում հայտնվել են ձնահյուսի տակ, կան զոհեր: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ակզամեր Լիզումի շրջանում, որը համարվում է սահելու համար ամենաերկար գոտիներից մեկը` Ինսբուրգ քաղաքի մերձակայքում: Ձնահյուսն ընկել է այդ քաղաքից 30 կմ հարավ-արևելք:

«Որոշ դահուկորդներ զոհվել են»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախնական տվյալներով` բոլոր 12 դահուկորդները Չեխիայից էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել