iwatchApple-ը 2015 թվականի արդյունքներով դարձել է խելացի ժամացույցների մատակարարման առաջատար, որը համապատասխանում է այդ հատվածում բոլոր մատակարարումների 2/3-ին, հայտնում է Canalys-ը:

Երկրորդ տեղում է Samsung-ը, որը բարելավել է Gear 2-ի դիզայնը: Երրորդ տեղում Pebble-ն է, իսկ Huawei-ն` չորրորդ:
2015 թվականին արտադրողները նաև մատակարարել են 73 միլիոն ֆիթնես-թևնոցներ: Այդ կատեգորիայում առաջատարը Fitbit-ն է: Չինական Xiaomi-ն գրավել է երկրորդ տեղը` 2015 թվականին վաճառելով 12 միլիոն Mi Band:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել