Tert.am–ը գրում է.
Երևի թե յուրաքանչյուր աղջիկ երեխա երազում է իր սենյակում ունենալ այնպիսի «կախարդական» անկյուն, որտեղ «կկատարվեն» բոլոր գաղտնի ցանկությունները։ Եվ եթե շատերի պարագայում այս ցանկությունը ցանկություն էլ մնում է, ապա ստորև ներկայացված պատմության հերոսուհու դեպքում երազանքն իրագործվել է։
Նրա հայրը սեփական ձեռքերով անճանաչելիորեն կերպարանափոխել է դստեր սենյակը` այնտեղ ստեղծելով «կախարդական» ծառ, փոքրիկ անտառ` իր գազանիկներով, ու աստղեր:
Այս չքնաղ տեսարանի համար տղամարդուց պահանջվել է 350 ժամվա քրտնաջան աշխատանք ու մոտ 5.000 դոլար։ Այնուհանդերձ, դստեր` ուրախությամբ լի աչքերն ու երջանիկ ժպիտն արժեին այդ ամենին։











Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/01/25/special-room/1910000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



