2 գերհզոր ըմպելիք, որոնք կմաքրեն Ձեր քիթը. մոռացեք հիվանդության ու հարբուխի մասինՓակված քիթը, կոկորդի ցավը՝ նախանշաններ են, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում:
Ձեզ ենք առաջարկում բուժիչ ըմպելիքներ, որոնք ոչ միայն հաղթահարում են մրսածությանը, այլ նաև բուժում  արդեն խրոնիկ դարձած հարբուխը և հազը:

Թեյ «Արևի ճառագայթ»

1

Դարչինն ու կոճապղպեղը (իմբիր) բացառիկ բուժիչ բաղադրիչներ են, որոնք հայտնի են իրենց հակաբորբոքային հատկություններով: Կիտրոնի հյութը և խնձորի քացախը լրացնում են վիտամին C-ի պաշարները, որը շատ անհրաժեշտ է մրսածության և հարբուխի ժամանակ:

Բաղադիրչներ

  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • ½ թեյի գդալ քերիչով անցկացրած կոճապղպեղ
  • ¼ թեյի գդալ քրքումի փոշի
  • ½ ճաշի գդալ խնձորի քացախ
  • ½ թեյի գդալ մեղր
  • Մի պտղունց աղացած դարչին
  • 300 մլ ջուր

Պատրաստման եղանակը

1 Եռացրեք ջուրը:

2 Բաժակի մեջ խառնեք կոճապղպեղը, քրքումը, դարչինը, մեղրը: Ավելացրեք կիտրոնի հյութն ու խնձորի քացախը:

3 Այդ զանգվածի վրա տաք, բայց ոչ եռման, ջուր ավելացրեք:

Թեյ «Տաք Բենիտո»

3

Արքայախնձորն ունի հակաբորբոքային հատկություն և նպաստում է քթից լորձի դուրս բերմանը: Մեղրը դարերով հայտնի է հակավիրուսային, հակասնկալին և հակաբակտերիալ հատկություններով: Այս բաղադրիչների խառնուրդը հիանալի հարված է հարբուխին և մրսածությանը:

Բաղադրիչներ

  • 250 մլ արքայախնձորի հյութ
  • ½ ճաշի գդալ խնձորի քացախ
  • Կայնեյան բիբար՝ դանակի ծայրով
  • 1 ճաշի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

1 Խառնեք բոլոր բաղադիրչները և լցրեք տաքացնելու համար հարմար տարրայի մեջ:

2 Տաքացրեք ըմպելիքն այն աստիճանի, որ Ձեզ հաճելի լինի:

Մայր բնությունը կհոգա Ձեր մասին, եթե ճիշտ ժամանակին դիմեք նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել