1739960Apple ընկերությունը նոր iPhone 7-ի համար մշակել է անլար ականջակալներ, հայտնում է 9to5Mac պորտալը: Lightning ունիվերսալ պորտը կփոխարինի ականջակալների 3.5 մմ-անոց ստանդարտ փոսիկին: Սարքը ականջակալներին կմիանա Bluetooth-ով: iPhone 7-ը չի ունենա նաև լիցքավորման փոսիկ: Այն կլիցքավորվի անլար մեթոդով:
Աղբյուրը նաև հայտնել է, որ կորպուսը պատրաստված կլինի ռադիոազդանշանի գերազանց թողունակություն ունեցող նոր նյութերից, հայտնում է korrespondent.net-ը:
iPhone 7-ը կներկայացվի 2016 թվականի երրորդ եռամսյակում և կարժենա 650-1050 դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել