Վարսավիրն ասաց, որ Աստված գոյություն չունի. հաճախորդի պատասխանն անգերազանցելի էրՄի անգամ, մի մարդ գնաց վարսավիրանոց, որպեսզի ինչպես միշտ իրեն սափրեին և մազերը կտրեին: Նա սկսեց զրուցել իր վարսահարդարի հետ: Շատ բաների մասին խոսեցին, և երկխոսությունը սահուն կերպով անցավ Աստծո մասին զրույցի:

Վարսավիրն ասաց.

– Ինչ էլ որ դուք ինձ ասեք, ես չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի:

– Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը:

– Բայց դա հենց այնպես էլ պարզ է: Բավական է միայն դուրս գալ փողոց, և հասկանալ, որ Աստված չկա: Եթե Նա գոյություն ունի, որտեղի՞ց այսքան հիվանդ և աղքատ մարդիկ: Որտեղի՞ց այսքան անտուն երեխաներ:

Եթե Նա իրոք գոյություն ունենար, չէր լինի ոչ ցավ, ոչ տառապանք: Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, ով թողնում է, որ այսպիսի բաներ լինեն:

istoriya-o-tom-chto-ne-stoit-delat-skoropalitelnyh-oshibochnyh-vyvodov_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Հաճախորդը մի պահ մտածեց, բայց որպեսզի չվիճեր՝ լռեց: Եվ երբ վարսահարդարն ավարտեց իր աշխատանքը, հաճախորդը փողոց դուրս եկավ: Վարսավիրանոցից դուրս գալով՝ նա փողոցում մի չսափրված և անփույթ մազերով մի մարդ տեսավ: Նա այնպիսի անփույթ տեսք ուներ, կարծես մի քանի տարի չէր կտրել մազերը:

Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, և ասաց վարսահարդարին.

– Իսկ գիտե՞ք, թե ես ինչ կասեմ ձեզ: Վարսահարդարներ գոյություն չունեն:

– Ինչպե՞ս թե, – զարմացավ վարսահարդարը: – Չէ՞ որ ես վարսահարդար եմ:

pritcha-696x522

– Ոչ,- ասաց հաճախորդը: – Նրանք ընդհանրապես գոյություն չունեն աշխարհում, հակառակ դեպքում չէին լինի անփույթ մազերով և չսափրված մարդիկ, ինչպիսին այն մարդն է փողոցում:
– Բայց բանը վարսահարդարի մեջ չէ: Ուղղակի նա ինքը չի գնացել մազերը կտրելու և սափրվելու:
– Բանը հենց դրանում է, – հաստատեց հաճախորդը: – Ես էլ եմ դա ասում:
Աստված գոյություն ունի: Ուղղակի մարդիկ չեն փորձում փնտրել նրան և գնալ նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում կա այդքան ցավ և տառապանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել