130111113410-woman-sick-flu-bed-story-topՈւկրաինայի առողջապահության նախարարության առաջատար հետազոտողները նշում են, որ հակաբիոտիկները չեն կարող մարդուն ամբողջովին բուժել գրիպից: Այս մասին հայտնում է healthyliving.com.ua-ն:
Ուկրաինացի մասնագետների խոսքով՝ այդ դեղամիջոցները ոչ մի հակազդեցություն չեն ունենում վիրուսների վրա, քանի որ դրանց ազդեցությունն ուղղված է բացառապես բակտերիալ խնդիրների դեմ պայքարին: Այդպիսի հաբերի օգտագործումը կարող է միայն խորացնել հիվանդների առողջական վիճակը:
Բժիշկները խորհուրդ են տալիս այդպիսի դեղամիջոցներ օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Ըստ մասնագետների՝ հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը մարդուն սպառնում է բրոնխիտով, թոքաբորբով և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել