cleveland01Էրի լճի ափին՝ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, կկանգնեցվի կոմիքսների հերոս Սուպերմենի արձանը: Նախատեսվում է արձանը տեղադրել 2017 թ., այն կարժենա 3 մլն դոլար, տեղեկացնում է Associated Press-ը:

Պողպատե արձանի հեղինակը քանդակագործ Դևիդ Դեմինգն է: Նա քանդակել է Սուպերմենին դասական դիրքով՝ թռիչքի ժամանակ քամուց ծածանվող թիկնոցով: Գաղափարի նպատակն այն է, որ հաստատվի այն փաստը, որ Քլիվլենդում է ծնվել այդ հերոսը, նրան հորինել են Քլիվլենդի բնակիչ, գրող Ջերի Սիգելը և նկարիչ Ջո Շուսթերը 1993թ.:

Քանդակը կունենա 3,9 մ բարձրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել