Tert.am-ը գրում է.

Փարիզում երեքշաբթի` Կլիմայական փոփոխությունների շուրջ գագաթաժողովի շրջանակներում,  տեղի կունենա  ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ինչպես փոխանցում է  Reuters գործակալությունը` այս մասին հաղորդել են Սպիտակ տանը` չմասնավորեցնելով հանդիպման ժամը:

Այսօր Փարիզում անցկացվող համաժողովի ժամանակ հանդիպել են նաև ԱՄՆ և ՌԴ նախագահներ Օբաման և Վլադիմիր Պուտինը և քննարկել են Սիրիայի քաղաքական կարգավորման հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել