Wnews.am-ը գրում է.

новый коллаж

Կնոջ գեղեցկության ընկալումները ժամանակի հետ փոխվում են։ Հատկապես վերջին շրջանում ողջ աշխարհում կանացի գեղեցիկ կազմվածքի ընկալման նոր միտում է նկատվում. տիկնիկային բարակ իրան, լայն ազդրեր և մեծ հետույք։ Շատերն այսպիսի արդյունքի հասնելու  նպատակով մի քանի պլաստիկ վիրահատության են դիմում։

Wnews.am-ի  «Սարսափելի գեղեցիկ» խորագիրը կրող հարցազրույցների շարքի հաջորդ հյուրը Լիլիթ Մարտիրոսյանն է։ Այս աղջիկն ամեն ինչ անում է վերը նշված ստանդարտներին համապատասխանելու համար: Թեպետ վստահեցնում  է, որ որևէ վիրահատության չի դիմել, բայց նրա լուսանկարները մշտապես քննարկվում են և աղջկան մեղադրում են անբնական արտաքին ունենալու մեջ:

10

Լիլիթ Մարտիրոսյանն այժմ զբաղվում է մոդելավորմամբ, զուգահեռ պատրաստվում է սովորել նվագել  երաժշտական մի գործիքի վրա, որի մասին դեռ չի ցանկանում բարձրաձայնել։ Նա նվագում է նաեւ դաշնամուր։ Ինչպես ինքն է նշում, ունի մի քանի մասնագիտություն (իրավագետ, ծրագրավորող եւ դերասանուհի), սակայն դրանցից ոչ մեկն իրեն հոգեհարազատ չէ։

103

-Ինչպե՞ս են տղամարդիկ արձագանքում Ձեր արտաքինին։
-Անկեղծ ասած, իմ արտաքինը շատ շատերի համար տարօրինակ է, չեմ ժխտի այդ փաստը, որովհետեւ ես ինքս դա տեսնում ու շատ լավ գիտակցում եմ։ Կարծում եմ, որ եթե մարդն ունի տարբերվող արտաքին, թեկուզ եւ տարօրինակ, ուրեմն էությամբ շատ հետաքրքիր եւ արտասովոր անձ է։ Ինձ գրավում են այդպիսի մարդիկ, նրանց հետ երբեք չես ձանձրանա։

0782
Արտաքինիս հասցեին հնչող արձագանքները միշտ էլ տարբեր են լինում։ Տնից դուրս եկա, վեեեերջ, սկսվեց… Այնքան հետաքրքիր, թե անհետաքրքիր, գեղեցիկ, թե տգեղ, զվարճալի, թե տխուր, ծիծաղելի, թե ցավալի արտահայտություններ են հնչում իմ հասցեին, բայց ես երբեք չեմ արձագանքում, պարզապես դրանք օրվա ավարտին գրի եմ առնում։ Կարելի է ասել, որ դրանք անեկդոտների մի շարք են, որոնք գուցե մի օր հրապարակեմ։

3
-Արդյո՞ք դիմել եք պլաստիկ վիրահատության։
-Երբեւէ վիրահատության չեմ դիմել, եթե դիմեմ, դրա մասին տեղյակ կպահեմ։
-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։
-Դժգոհում եմ միայն քթիցս, որն էլ շուտով պատրաստվում եմ վիրահատել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել