Tert.am-ը գրում է.

Նոյմեբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանագության ծառայության և Ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում վնասազերծված խմբի գործողությունների, նպատակների, մտադրությունների վերաբերյալ հասարակական տարբեր ընկալումներում կար և կան`  տարակուսանք և հարցականներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և քանդակագործ Ֆերդինանդ Ղազարյանը:

«Այդ տեսարանները, որ մենք տեսանք … մի մասը գտնում է, որ թատրոն էր, որ  ներկայացում էր, ներսում քնած …  դրսի պատը քանդում են ոչ մեկը չլսե՞ց, ՀՀ-ում էլ անվտանգություն կա, մի խոսքով անհասկանլի բաներ շատ կային»,- ասաց Ֆերդինանդ Ղազարյանը` ավելացնելով, որ այդ հարցականներին գումարվում է, թե ինչու ՀՀ իրավապահները չկարողացան կանխել Պերմյակովի հանցագործությունները, ՀՀ-ում տեղի ունեցող սպանությունները:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը  ևս այն կարծիքին է, որ  դեպքին հասարակությունը կասկածանքով  վերաբերեց, իսկ մինչև ԱԱԾ հայտարարությունը ու որոշ մանրմասների հրապարակումը, առհասարակ, «անըմբռնելի էր»:

«Բացի այդ, Հայաստանում իշխանության նկատմամբ անվստահություն կա, դրա համար էլ մեր հասարակությունն այդպես մեղմ ընդունեց այս տեղեկատվությունը»,– ասաց նա: Այնպես որ, ցրելու համար այդ անվստահության մթնոլորտը, Հակոբ Ավետիքյանը գտնում է, որ որոշ մանրամասներ, որոնք չեն կարող են խանգարել, քննությանը, լրացուցիչ պետք է հայտնվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել