Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը նոյեմբերի 30-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը կասի նրան Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ՌԴ նախագահի որոշման իրագործման մասին, տեղեկացնում է «Ведомости»-ն՝ բարձրաստիճան պաշտոնյայի հղումով:

Նշվում է, որ ապրանքներին, ընկերություններին կամ գործունեության ոլորտներին առնչվող սահմանափակումների ցանկը երեկ չի հաստատվել։ Կառավարությունը դեռ քննարկում է այդ հարցը։

«Մթերային սահմանափակումներն ընտրողական կլինեն և կանդրադառնան միայն որոշ մթերքների, ցուցակը կհրապարակվի առաջիկայում: Կառավարությունը պետք է շատ զգուշավոր գործի՝ հաշվի առնելով, որ առջևում տոներն են»,-ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ցուցակի ստեղծումը կախված է նաև Թուրքիայի հռետորաբանությունից, որը վերջին շրջանում փոխվել է։

Ավելի վաղ «Известия»-ն՝ երկրի գյուղատնտեսության նախարարությունում աղբյուրների հղումով, գրել է, որ պատժամիջոցների նախնական ցուցակում ընդգրկվել են սառեցված մսամթերքը, ընտանի թռչունների միսը, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքը՝ այդ թվում կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը:

Նշվում է, որ Թուրքիայի գործողությունների դեմ տնտեսական միջոցառումների ամբողջական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել