Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են «BMW» մակնիշի 88 CO 886 և «Toyota» մակնիշի 560 OZ 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մեկ հոգի մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Երևանի 1:03 շտապօգնության ծառայության բրիգադները, որի բժիշկները հենց դեպքի վայրում հրշեջ փրկարարների հետ կենաց մահու պայքար էին մղում, որ կարողանային «BMW» -ի միջից դուրս բերել վիրիավոր երիտասարդ տղային:

Տեղում ծառայություն էին իրականացնում ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Առաջին պահից դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորանի գլխավորությամբ: Դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաև ապահովագրական ընկերության աշխատակիցները: Ժամանաել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները՝ Լևոն Շահինյանի գլխավորությամբ:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ միայն հատուկ տեխնիկայի գործադրմամբ կարողացան վերջին վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչ Ա. Գասոյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 


 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել