tom-cruise-daughter-suriՍաենթոլոգիայի՝ Գիտության եկեղեցու ուսուցիչները արգելել են հայտնի դերասան Թոմ Քրուզին հանդիպել առաջին կնոջ՝ Քեթի Հոլմսի հետ ամուսնությունից ծնված դստեր՝ Սուրիի հետ: Այս մասին գրում է edinstvennaya.ua-ն:

Քեթիի և Թոմի բաժանումից ի վեր Սուրին ապրում է մոր հետ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ դերասանը երկու տարուց ավելի է, որ չի շփվում դստեր հետ. աղջիկը գրեթե մոռացել է հորը, որին տեսնում է միայն էկրանին:

Տեղյակ աղբյուրները նշում են, որ Թոմը հրաժարվել է իր միակ դստեր հետ շփումից այն պատճառով, որ Գիտության եկեղեցին հավանություն չի տալիս դրան:

«Նա ընդհանրապես հետաքրքրված չէ Սուրիի կյանքով. Քեթին ամեն ինչ անում է, որ աղջկա համար լավ մայր լինի, սակայն չի կարող փոխարինել հորը»,- ասել է Թոմի ծանոթներից մեկը:

Իր հարցազրույցներում Թոմը հրաժարվում է պատասխանել Սուրիին վերաբերող հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել