Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել:

France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանն առաջարկել է դա անել նոյեմբերի 30-ին Փարիզում՝ Կլիմայի խնդիրների շուրջ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

Էրդողանը ասել է, որ առաջարկը փոխանցվել է Պուտինին, սակայն նրանից դեռ պատասխան չկա: Հայտնի է, որ նախատեսված է Պուտինի ելույթը այդ կոնֆերանսի բացմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Պուտինը չի պատասխանել Էրդողանի հեռախոսազանգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել